Ռուսաստանը համալրում է Միջերկրական ծովում ռազմածովային նավատորմը

12:40 • 29.08.13

Մոտակա օրերին նոր նավեր են ուղարկվելու Միջերկրական ծով՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը համալրելու նպատակով, հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ Գլխավոր շտաբի իր աղբյուրին:

 

«Հայտնի իրավիճակը, որը ձևավորվել է այժմ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, մեզանից պահանջում է ռազմածովային նավատորմի կազմում փոփոխություններ իրականացնել: Մոտ օրերին այն կհամալրվի Հյուսիսային նավատորմի մեծ նավով: Ավելի ուշ նրան կմիանա Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը»,- ասել է գործակալության աղբյուրը:

 

Նրա խոսքով՝ աշնանը Միջերկրական ծովի նավատորմը համալրելու է Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» հրթիռային հածանավը, որը կփոխարինի «Վիցե-ադմիրալ Պանտելեև» նավին: