ԱՄՆ-ն չունի քիմիական հարձակման համար Ասադի մեղավորության անհերքելի ապացույցներ
Ամերիկյան վարչակազմի համաձայն՝ Վաշինգտոնը ներկայում չի կարող անհերքելի ապացույցներ տրամադրել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղավոր է քիմիական զենքի կիրառման համար, գրում է Взгляд-ը՝ հղում անելով New York Times-ին:
Ներկայացուցիչների խոսքերով՝ ԱՄՆ-ն հինգշաբթի օրը կհրապարակի հետախուզական ծառայությունների զեկույցը, որտեղ կներկայացվեն տեղեկություններ, որոնք ապացուցում են սիրիական իշխանությունների մասնակցությունը խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառմանը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, «ԱՄՆ պաշտոնյաները չորեքշաբթի օրը հաղորդել են, որ անհերքելի ապացույցներ Բաշար ալ-Ասադի և քիմիական հարձակման կապի մասին չկան»:
Պաշտոնյաները, որոնց անունները չեն նշվում, նաև հայտնել են, որ զեկույցում չեն ընդգրկվելու ո՛չ սիրիացի հրամանատարների անցկացրած խոսակցությունների ձայնագրությունները, որոնք իբր ապացուցում են, որ Սիրիայի զինվորականները քիմիական զենք են կիրառել բարձրաստիճան պաշտոնյաների հրամանով, ո՛չ էլ մանրամասն հաշվետվություններ, որոնք ստացվել են Սիրիայում ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների միջոցով:










