Մահվան ելքով վրաերթ Թբիլիսյան խճուղում
Երևանում այսօր՝ օգոստոսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հաղորդում է shamshyan.com կայքը:
Ժամը 20:30-ի սահմաններում Opel Asrta մանկիշի 35 ՏT 660 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 54-ամյա Արտաշես Հովսեփյանը նշված ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ ՀայՌուսգազարդի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև 1-03 ծառայության թիվ 12 բուժբրիգադը: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:
Տեղում Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը քիչ առաջ պարզել է, որ մահացածը Թբիլիսյան խճուղի 35/1 շենքի բնակիչ, 59-ամյա Միշա Հակոբյանն է:










