Ադրբեջանում հարսանիքն ավարտվել է կրակոցներով

11:39 • 30.08.13

Ադրբեջանում հարսանիքն ավարտվել է կրակոցներով։ Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր Բալաքենի շրջանի կենտրոնում գտնվող «Նարմին» հանդիսությունների տան դիմաց, գրում է ԱՊԱ գործակալությունը:

 

Ոչ սթափ վիճակում գտնվող մի քանի հյուրեր վեճի են բռնվել, ինչից հետո լքել են միջոցառումը և դուրս եկել փողոց, որտեղ շարունակել են վիճել:

 

Հյուրերից մեկն ատրճանակից կրակել է իր երկու համագյուղացիների վրա: Վիրավորները ծանր վիճակով տեղափոխվել են Բալաքենի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Կրակողը ձերբակալվել է:

 

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: