Կահիրեում փակ են մետրոն և օդանավակայանը, մզկիթներն ու հրապարակները. «Մուսուլման եղբայրները» կոչ են անում շարունակել պայքարը

16:28 • 30.08.13

Եգիպտոսի բանակն ու ոստիկանները փակել են Կահիրեի հիմնական հրապարակները և մայրաքաղաքի պետական կառույցների, մզկիթների մուտքերը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Իրենց առաջնորդ Մուհամեդ ալ-Բելթաջիի ձերբակալությունից հետո «Մուսուլման եղբայրներ» շարժումը, Al Jazeera-ի փոխանցմամբ, կոչ է անում շարունակել պայքարը, չնայած իրավապահների խոչընդոտներին: Շարժման կողմնակիցները վճռական են շարունակել երթերը, որոնք անվանում են օրինականության վերականգնում:

 

Ոստիկանությունը, սակայն, փողոցային ելույթները զսպելու ռազմավարություն է մշակել, որի իրականացման համար փակվել են նաև մետրոյի մի քանի կայարաններ և Կահիրեի օդանավակայանի մուտքը:


Ոստիկանությունն արտոնել է նաև հրազեն կիրառել կարգը խախտող բոլոր մարդկանց նկատմամբ: