Երգչուհի Ֆերջին մայր է դարձել
Ամերիկյան ճանաչված երգչուհի, The Black Eyed Peas խմբի նախկին անդամ Ֆերջին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, հայտնում է Tatler-ը։
Ֆերջիի ծննդաբերությունը տեղի է ունեցել երեկ. երջանիկ ծնողներն իրենց որդուն անվանակոչել են Ակսել Ջեք Դյուհամել։ Ֆերջին ու նրա սիրեցյալը՝ դերասան Ջոշ Դյուհամելը, ասել են, որ անչափ երջանիկ են, ու երեխայի մասին երազել են շատ երկար։












