Գերմանիան մրցանակ կշնորհի Էդվարդ Սնոուդենին
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ներկայում Ռուսաստանում գտնվող Էդվարդ Սնոուդենին Գերմանիան այսօր կշնորհի Whistleblower մրցանակը, որը տրվում է 1999թ. սկսած՝ 2 տարին մեկ, հայտնում է Euromag-ը։
Whistleblower մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր, հասարակության շահերից ելնելով, բացահայտում են ժողովրդավարությանը, խաղաղությանն ու շրջակա միջավայրին առնչվող լուրջ խախտումների մասին տեղեկություններ։
Գերմանացի գիտնականների միությունը, Իրավաբանների միջազգային ասոցիացիայի գերմանական մասնաճյուղն ու Transparency International-ն ի դեմս Սնոուդենի կատարյալ դափնեկիր են գտել 2013թ. մրցանակը շնորհելու համար։










