1991թ.-ից մինչ 2012թ-ը 72%-ով կրճատվել է գիտնականների թիվը. ԳԱԱ խորհրդի նախագահ
1991թ.-ին գիտական թեմաներում ընդգրկված գիտական աստիճաններ ունեցողների թիվը 9238 էր,, 2012թ.-ին նրանց թիվը եղել է 2577, շուրջ 72% կրճատվել է գիտնականների թիվը, այս թվերն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը:
Խոսելով գիտության ոլորտում կադրերի ներգրավվածության խնդիրների և դրանց իրականացման միջոցառումների մասին՝ նա ասաց. «Այսօր խնդիր ունենք ոչ միայն գիտության ոլորտ ներգրավվել երիտասարդ գիտնականների, այլ նաև նրանց դիրքերն ամրապնդելու համար»։
Վերջինիս խոսքով՝ այսօր կան փայլուն կրթված երիտասարդ կադրեր և նրանց Հայաստանում պահելու համար ավելի շատ պետք է ավելացվի ֆինանսավորումը: Երիտասարդ կադրերը արտերկրում ոչ միայն բարձր են պահում ՀՀ-ի պատիվը, այլ նաև գումարներ են բերում Հայաստան, և գիտության ոլորտում Հայաստանը տարածաշրջանում առաջատար է:
Գևորգ Վարդանյանը նշեց, որ գիտության ոլորտում արդյունքներ ստանալու համար մեծ ներդրումներ են պետք: «Եթե Հայաստանում գիտնականները ստանում են միջինը 60-70 հազար դրամ, ապա Եվրոպայում նրանք ստանում են երկու հազար եվրո: Ամենից շատ գիտական թեզեր են պաշտպանում տնտեսագետները, սակայն ավելի մեծ արդյունքի են հասնում ֆիզիկները»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարում բավականին շատ գործ է արվում երիտասարդ գիտնականների բնագավառում, ծրագրեր են հաստատվում դրանց հիման վրա միջոցառումներն են իրականացվում:










