Իսրայելցի զինվորները պատժվել են պաղեստինցիների հետ «Գանգնամ սթայլ» պարելու համար (տեսանյութ)

13:21 • 30.08.13

Իսրայելցի զինվորները քննադատության են ենթարկվել, երբ հայտնվել է մի տեսանյութ, որտեղ նրանք պարում են պաղեստինցիների հետ, հայտնում է independent.co.uk-ը։

 

Զինվորները, ովքեր պարեկային ծառայություն էին իրականացնում Հեբրոն քաղաքում, մտել են մի ակումբ և միացել են տասնյակ պաղեստինցիների, ովքեր պարելիս են եղել «Գանգնամ սթայլ» հիթի տակ: Իսրայելցի զինվորականը տեղի ունեցածը «լուրջ» է որակել՝ հավելելով, որ «զինվորներն իրենց անհարկի վտանգի են ենթարկել և այդ պատճառով պատժվել են կարգազանցության համար»:

 

Այս տեսանյութը, որը եթեր է հեռարձակվել Իսրայելի երկրորդ ալիքով, ցուցադրում է զինվորների՝ համազգեստով, հատուկ բաճկոններով և հրացաններով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նրանցից մեկը բարձրանում պաղեստինցի պարողներից մեկի ուսերին: Մյուս զինվորները միանում են և ուրախանում խնջույքի մասնակիցների հետ:

 

Տասնամյակներ շարունակ Հեբրոնում հրեաների և պաղեստինցիների միջև կռիվներ ու բռնություններ են տեղի ունեցել։