Իտալացի հոգևորականը 700.000 եվրո կվճարի սեռական ոտնձգության համար
Իտալական դատարանը պարտավորեցրել է հոգևորական Ջորջո Կարլիին 700 հազար եվրո փոխհատուցում վճարել աղջկա հանդեպ սեռական ոտնձգության համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին: Սա Իտալիայի դատական համակարգում առաջին նման դեպքն է:
Կարլիի դեմ քրեական գործը փակվել էր 2009 թվականին, բայց Բոլզանո քաղաքի քաղաքացիական դատարանը պարտադրել է հոգևորականին փոխհատուցում տրամադրել տուժածի ընտանիքին:
Քաղաքացիական դատարանը քրեական իրավունքի անկախ սուբյեկտ է հանդիսանում, ինչը թույլ է տալիս նման գործեր քննել:
Կարլին առաջին անգամ ձերբակալվել էր 2003 թվականին մի աղջկա հանդեպ իրականացրած սեռական ոտնձգության համար: Նա արդարացվել էր, սակայն գործը վերաքննելուց հետո դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման: 2009 թվականին դատարանը փակել էր գործը վաղեմության ժամկետը լրանալու առիթով:










