Հիշե՛ք, Դուք Խաղաղության Նոբելյան մրցանակակիր եք. Մադուրոն՝ Օբամային
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս կոչ է արել իր ամերիկացի գործընկերոջը՝ Բարաք Օբամային, հրաժարվել Սիրիայի դեմ ռազմական գործողություններից՝ հիշեցնելով, որ նա Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է, գրում է Взгляд-ը։
«Նախագա՛հ Օբամա, մենք պատերազմ չենք ուզում, և ես վաստահ եմ, որ Ձեզ այն պարտադրում են։ Մտածե՛ք ինչպես հարկն է նախքան որոշում ընդունելը։ Եթե Դուք հրաժարվեք պատերազմից, ապա միջազգային հանրությունը դրան դրական կարձագանքի, և հիշե՛ք, որ Դուք Խաղաղության Նոբելյան մրցանակակիր եք»,-ասել է Մադուրոն։
Բացի այդ, լատինամերիկյան պետության ղեկավարը մեղադրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում իշխանափոխության ծրագիր նախապատրաստելու համար։
Մադուրոն հայտարարել է, որ Վաշինգտոնն արդեն նախանշել է Վենեսուելայի տնտեսական կոլապսի ժամկետն ու թեկնածու է ընտրել երկրի անցումային կառավարության ղեկավարի համար։ Նախագահն ասել է, որ հուլիսի վերջին Սպիտակ տանը 3 ժամանոց քննարկում է եղել Վենեսուելայի դեմ տնտեսական պատերազմի թեմայով։










