Ամերիկացին սպանել է իր անբուժելի հիվանդ կնոջը՝ նրա իսկ խնդրանքով

13:36 • 30.08.13

Ամերիկայում տղամարդը սպանել է իր անբուժելի հիվանդ կնոջը: Կնոջ վրա երկու անգամ կրակելուց հետո, Քրիս Չեմբլին ոստիկանություն է կանչել, հաղորդում է CNN-ը: Արդեն ոստիկանությունում նա պատմել է, որ կրակել է իր կնոջ վրա, որովհետև նա տառապում էր կրծքի քաղցկեղից:

 

«Նա ասաց ինձ, որ ուզում է վերջ տամ իր ցավին: Ես ասացի՝ սիրում եմ քեզ»,- պատմել է ամուսինը: Նա կնոջն առաջարկել է խմել բժշկի նշանակած ցավազրկողները, բայց կինն ասել է, որ չի ցանկանում դրանք այլևս ընդունել և ցանկանում է, որ նա ընդմիշտ դադարեցնի իր ցավերը:

 

Ոստիկանությունը հետաքննում է դեպքը և պատրաստվում է տարբեր մարդկանց հետ հարցաքննություններ անցկացնել:


Հարևանների խոսքով՝ ամուսինները սիրող զույգ են եղել և ամուսնացած են եղել ավելի քան քսան տարի: Իսկ վերջին տարիներին քաղցկեղի պատճառով կինը շատ էր տառապում:

 

Չեմբլին ոստիկանությանը չի մեղադրում իրեն ձերբակալելու համար՝ ասելով, որ նա արել է այն, ինչ խնդրել է կինը: