Սիրիայում դպրոցի վրա նապալմ է գցվել. կան զոհեր

16:13 • 30.08.13

Սիրիայում նապալմով ( նավթենաթթվի և այրվող նյութի միացություն) հարձակման թիրախ է դարձել դպրոցի խաղահրապարակը, ահազանգում է Courier Mail-ը:

 

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում՝ ապստամբների հսկողության տակ գտնվող շրջանում, սակայն չի մասնավորեցվում, թե որտեղ: Նշվում է, սակայն, որ կատարվածը ֆիքսել են BBC-ի աշխատակիցները:

 

Ըստ այդմ՝ օդանավից նապալմ է գցվել խաղահրապարակի վրա, ինչի հետևանքով 10 դեռահաս է զոհվել, շատերն այրվածքներ են ստացել: