Նյու Յորքի մետրոյում կատուների պատճառով երթևեկությունը կանգնեցվել է
Նյու Յորքի մետրոյի աշխատանքը դադարեցվել է մի քանի ժամով երկու կատվի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով New York Daily News-ին:
Ոստիկանություն է զանգահարել մի կին և ասել, որ իր երկու կատուները կորել են Նյու Յորքի մետրոյում: Որոնումներից հետո նրանց գտել են բաց կայարաններից մեկի երկաթգծերին:
Մետրոյի աշխատակիցները հոսանքազրկել են գծերը, ինչից հետո ոստիկանությունը բռնել է կենդանիներին:










