Միջադեպ Հյուսիսային պողոտայում. սպառնացել են երաժիշտ Գևորգին, հարվածել նրա մորը

12:01 • 30.08.13

Երեկ երեկոյան Երևանի Հյուսիսային պողոտայում երաժիշտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ», տեղեկացնում է Hetq.am–ը:
 

Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:


Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը րոպեներ առաջ Գևորգի մորը տեղափոխեց հիվանդանոց՝ աչքի պատռվածքով:


Ոստիկանները Գևորգին ուղեկցել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու:


Տեղի ոստիկաններից մեկը «Հետքին» տեղեկացրել է, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»: Այժմ Գևորգից պահանջվում է ընդամենը հաղորդում տալ:


 


Տեսանյութը՝   hetq.am-ի


Լուսանկարը՝ yelaket.am-ի