Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

16:31 • 30.08.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։


Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին մաղթել է առողջություն, երջանկություն ու հաջողություններ Արցախը զարգացած, ժողովրդավարական, բարեկեցիկ և հզոր պետություն դարձնելու՝ երկրի ղեկավարի նրա բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: