Մարգարիտա Սիմոնյանի հեռուստաալիքն արգելափակել են ամերիկյան Reddit կայքում

19:11 • 30.08.13

 Russia Today առաջատար լրատվամիջոցն արգելափակվել է ԱՄՆ-ում, այս մասին հայտնում է RBC-ն` վկայակոչելով ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը:


Սիմոնյանը
այս առիթով ասել է.«Բրավո խոսքի ազատությանը, ես էլ անընդհատ սպասում էի, թե մեր ալիքը երբ են սկսելու արգելափակել ԱՄՆ-ում»:


RT-
ն արգելափակվել է մեծ ժողովրդականություն վայելող Reddit ամերիկյան կայքում:
Ամերիկյան կողմը հերքել է գրաքննության վարկածը՝ նշելով, թե կայքը փակվել է օգտատիրական կանոնների խախտման՝ սփամի ու ձայների հավելումների պատճառով: