Վրաերթ Թբիլիսյան խճուղում, 59-ամյա տղամարդը զոհվել է

11:51 • 30.08.13

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 29-ին՝ ժամը 20.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Միշա Հակոբյանին։


Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը Միշա Հակոբյանը տեղում մահացել է:


Կատարվում է քննություն: