Կալանավորվել է մորը ծեծելով սպանած 44-ամյա որդին

16:02 • 30.08.13

Շտապօգնության ենթակայանից օգոստոսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի և քերծվածքների հետքերով:


Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունը, հաջորդ օրը երեկոյան, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Գ. Չիլինգարյանի որդին` 1969թ. ծնված Արմեն Չիլինգարյանը:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գոհար Չիլինգարյանին ծեծի ենթարկելով սպանել է որդին` Ա. Չիլինգարյանը:


Արմեն Չիլինգարյանը կալանավորված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: