ՄԱԿ-ի փորձագետները Դամասկոսում կհանդիպեն Մազե հիվանդանոցի բժիշկների հետ

15:43 • 30.08.13

ՄԱԿ-ի փորձագետների խումբը երեք մեքենայով ուղղվել է Մազե հիվանդանոց, որը գտնվում է Դամասկոսի կենտրոնում՝ բժիշկների հետ հանդիպելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես նշվում է, այդ հիվանդանոցում են գտնվում քիմիական հարձակման հետևանքով տուժած մարդիկ:

 

Ներկայիս առաքելության ընթացքում սա արդեն չորրորդ և վերջին ստուգումն է: Ավելի վաղ միջազգային փորձագետներն այցելել են Դամասկոսի արվարձաններ, որտեղ, ենթադրաբար, կիրառվել է քիմիական զենքը: Այս անգամ փորձագետները չեն կրում զրահաբաճկոն: Սա կարող է վկայել այն մասին, որ նրանք չեն պատրաստվում այցելել ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներ, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

ՄԱԿ-ի փորձագետները Դամասկոս են այցելել քիմիական զենքի հնարավոր կիրառման հանգամանքները պարզելու համար։ Նրանց նկատմամբ տեղի էին ունեցել հարձակումներ։