8-ամյա ամերիկացին առևանգել է մոր մեքենան ու բախվել սյանը

08:57 • 30.08.13

Միացյալ Նահանգներում 8-ամյա տղան առևանգել է մոր մեքենան և, չկարողանալով կառավարել այն, բախվել սյանը։ Վթարի հետևանքով մահացել է նրա հետ մեքենայում գտնվող 6-ամյա քույրը, հայտնում է Лента-ն՝ NBC News-ին հղումով։

 

Դեպքը տեղի է ունեցել Ֆինիքս քաղաքում։ Ոստիկանության համաձայն՝ 911 ծառայություն զանգ է ստացվել մի կնոջից, որը հայտնել է, որ իր երեխաներին առևանգել են։ Մոր խոսքով՝ նա երեխաներին պառկեցրել է քնելու, սակայն որոշ ժամանակ անց մտել է նրանց սենյակ ու հայտնաբերել, որ նրանք չկան։

 

Դրանից հետո ոստիկանությունը հայտնաբերել է սյանը բախված մեքենան, որում գտնվել են երեխաները։ Տղան աննշան վնասվածքներ է ստացել, իսկ ահա քույրը մահացել է։

 

Ինչպես պատմել են ականատեսները՝ տղան կարողացել է մեքենա վարել. նա կանգնել է կարմիր լույսի տակ, հետևել ճանապարհային երթևեկության այլ կանոնների։