Վայոց Ձորում բախվել են «Լենդ Կրաուզերը» և «ՎԱԶ 21011ը». մեկ մարդ հոսպիտալացվել է

20:18 • 31.08.13

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ում բախվել են` 1977թ. ծնված Ա. Պ.-ի վարած «Լենդ Կրաուզեր» մակնիշի 33 DT 333 պետհամարանիշի և 1977թ. ծնված Ա. Վ.-ի վարած «ՎԱԶ 21011» մակնիշի 18 TT 896 պետհամարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, բախման հետևանքով Ա.Վ.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: