Արմավիրում փրկարարներն օգնել են բնակարանում արգելափակված երեխաներին

14:23 • 31.08.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խա¬փանվել է, ներսում կան երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: