Ադրբեջանն անցած շաբաթ հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ

14:52 • 31.08.13

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ։

 

Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: