Չիլիի նախագահը պաշտոնական միջոցառման ժամանակ ընկել է շինարարական աղբի վրայից

10:00 • 31.08.13

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան ուրբաթ օրը Սանտյագոյի թաղամասերից մեկում հին շենքերի քանդման պաշտոնական արարողության ժամանակ բարձրացել է շինարարական աղբի վրա, բայց, հավասարակշռությունը կորցնելով, ընկել է ցած, հաղորդում է Взгляд-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Պինյերան լուրջ վնասվածքներ չի ստացել: Ընկնելուց մի քանի րոպե անց նա արդեն լրագրողների հետ զրույցում կատակել է տեղի ունեցածի մասին: «Կյանքում անկումներ լինում են, կարևորը՝ նորից ոտքի կանգնելու կարողությունն է»,- հայտարարել է Պինյերան:

 

Սոցիալական ցանցերում տարածվել են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է նախագահն ընկնում և գլուխը բավականին ուժեղ հարվածում քանդված շենքի բեկորներին: Դեպքից հետո Պինյերան հրաժարվել է բուժօգնությունից: 

«Ի՞նչ բժշկական զննում: Ես երիտասարդ նախագահ եմ»,- ասել է նա: