Երկրաշարժ Չինաստանում. ավելի քան 9.000 մարդ տարհանվել է

11:48 • 31.08.13

Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի պատճառով տարհանվել է ավելի քան 9.000 մարդ, հայտնում է gazeta.ru-ն՝ «Սինհուա» գործակալությանը հղումով։

 

Յուննան նահանգում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով քանդվել է 600 տուն, շուրջ 56.000-ը՝ վնասվել։

 

Տարվում են փրկարարական աշխատանքներ, որոնց խոչընդոտում է որոշ շրջաններում էլեկտրականության և հեռախոսային կապի բացակայությունը։