ԱՄՆ-ն Սիրիայի ափերի մոտ է ուղարկել 6-րդ ականակիր նավը

12:25 • 31.08.13

«Սան Անտոնիո» ականակիր նավը համալրել է Միջերկրական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ)։ Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Huffington Post ամերիկյան թերթին հղումով, ռազմական նավը շրջան է այցելել որպես նախազգուշական միջոց, և Սիրիայի տարածքում դեսանտ իջեցնելու ոչ մի պլան չկա։

 

Թերթը գրում է, որ նավում կա 2.200 ծովային հետևակ։ Ավելի վաղ Միջերկրական ծով էին այցելել ամերիկյան «Մահան», «Գրեյվլի», «Բերրի», «Ռեյմիջ» և «Սթաութ» ականակիրները։

 

Օգոստոսի 18-ին Արաբական ծով են ժամանել «Հարի Թրումեն» ավիակրի կազմում նավախումբ, «Գեթիսբերգ» և «Սան Ջասինտո» հրթիռային հածանավերը, «Բալքելի» և «Մեյսոն» ականակիր նավերը։

 

Ի դեպ, դրանցից մի քանիսի հերթապահության ժամկետը լրացել է, սակայն դրանք շարունակում են մնալ շրջանում՝ ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատարության հրամանով։