Վարդգես Գասպարին հրավիրվել է ոստիկանություն՝ հաղորդում տալու

18:05 • 31.08.13

«Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով այսօր ևս մասնակցում էր Երևանի «Փակ շուկայի» մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, հրավիրվել է ոստիկանություն՝ պատմելու, թե ինչ պայմաններում է իր կողքին գտնվող անձը փորձել իր գրպանից գողանալ հեռախոսը:


Ինչպես պարզել է Tert.am-ի թղթակիցը՝ երբ Վարդգես Գասպարին բարձր ձայնով հայտարարել է, որ կողքի կանգնածը փորձում է գողանալ բջջայինը, ոստիկանները նրան առաջարկել են գնալ բաժին և հաղորդում ներկայացնել, ինչն էլ ընդունվել է: