Հնդկաստանում դեռահասն ազատազրկվել է 3 տարով՝ խմբակային բռնաբարության համար
Հնդկաստանում ուսանողուհու խմբակային բռնաբարության մասնակիցներից մեկը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ն։
Դատարանը մի քանի անգամ հետաձգել է դատավճռի կայացումը։ Պատճառն այն է, որ հանցագործության պահին մեղադրյալի 18 տարին լրացած չի եղել։ Իսկ Հնդկաստանի նոր օրենքների համաձայն՝ բռնաբարության առավելագույն պատժաչափը մահապատիժն է։
Իսկ բռնաբարության այլ մասնակիցների (չափահասներ) վճիռը կկայացվի սեպտեմբերի կեսերին։
Հիշեցնենք, որ 6 հոգանոց խումբն ուսանողուհուն բռնաբարել էր 2012-ի դեկտեմբերին Դելիում։ Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել էր։










