Հայտնաբերվել է Մարալիկում ավելի քան 1.4 մլն դրամի ոսկյա զարդեր գողացած կինը
2012 թ. փետրվարի 17-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 350.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին՝ ժամը 02.10-ին, Մարալիկ քաղաքի Երիտասարդական փողոցի մի տնից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մարգարիտ Ս.-ն, որը խոստովանել է կատարածը:
Պարզվել է նաև, որ Մարգարիտ Ս.-ն այս տարվա օգոստոսի 29-ին մեկ այլ բնակարանից գողացել է 1.100.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:










