Ղազախստանում համերգի ժամանակ անկարգություններ են սկսվել, տուժել է 10 զինվոր

23:45 • 31.08.13

Ղազախստանում երգիչ Կայրաթ Նուրտասի համերգի չեղյալ հայտարարվելու պատճառով անկարգություններ են սկսվել Ալմա-Աթայի ծայրամասերում: Ըստ վերջին տվյալների՝ տուժել է ներքին զորքերի 10 զինվոր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ականատեսները
պատմում են, որ չեղյալ հայտարարվելուց հետո հանդիսատեսն սկսել է կոտրել բեմը, այրել ոստիկանական մեքենան և հարևանությամբ գտնվող ամառային սրճարանը:


Интерфакс-ը հաղորդում է, որ համերգի անցկացման վայրը շրջապատված է եղել ներքին զորքերի զինվորների 2 օղակով: Դեպքի վայր են ժամանել նաև «շտապ օգնության մեքենաներ» և 1 հրշեջ մեքենա: