Նյու Յորքի օդանավակայանի աշխատակիցները ձերբակալվել են ուղեբեռների գողության համար
Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ընկերության ուղեբեռների սպասարկմամբ զբաղվող յոթ աշխատակիցների, ովքեր մեղադրվում են ուղևորների ճամպրուկներից անձնական իրեր գողանալու համար, այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Նյու Յորքի ոստիկանությունը:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ձերբակալված աշխատակիցները զբաղվել են իսրայելական ավիաընկերության՝ El-Al-ի հաճախորդների ուղեբեռների տեսակավորմամբ:
Թանկարժեք իրերի կորստի մասին ուղևորների բազմաթիվ բողոքներից հետո օդանավակայանի անվտանգության ծառայությունը թաքնված տեսախցիկներ է տեղադրել E1- A1–ի բեռների սպասարկման հատվածում և դրա շնորհիվ նրանց հաջողվել է հաստատել գողերի ինքնությունը. գողերը 22-ից 44 տարեկան յոթ տղամարդ են:
Նրանց բնակարաններում իրականացրած հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ուղևորների բազմաթիվ իրեր, այդ թվում՝ թանկարժեք ժամացույցներ, զարդեր, պրոֆեսիոնալ լուսանկարչական տեխնիկա և Apple ընկերության սարքեր:










