Բ. Սահակյանն ու Տ. Սարգսյանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունը։
Բակո Սահակյանի և Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:
Քննարկված հարցերն առնչվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










