Հռոմի պապը կեցվածք է ընդունում երիտասարդների հետ լուսանկարվելու համար (լուսանկար)
Twitter սոցցանցում հայտնվել է Հռոմի պապի՝ բջջայինով արված հատուկ կեցվածքով առաջին լուսանկարը։
Հռոմի պապը կեցվածք է ընդունել երիտասարդ իտալացիների հետ նկարվելու համար Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:
Ողջ աշխարհի ուշադրությունը գրաված այս նկարն ավելի շատ կարող է ասոցացվել Ջասթին Բիբերի, Վիկտորյա Բեքհեմի և Քելի Բրուքի հետ, բայց Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը ցույց է տվել, որ նա բավականին տեղյակ է այսօրվա ամենահայտնի և տարածված թեմաներից, գրում է Daily Mail-ը:












