Երևանում վրաերթի ենթարկված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է

12:44 • 31.08.13

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օգոստոսի 25-ին հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1989 թ. ծնված Արսեն Հարությունյանին վրաերթի ենթարկելու մասին:

 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, հաջորդ օրը պարզվել էր, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է Ն. Հակոբյանը:

 

Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.45-ին Ա. Հարությունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն: