Շրի Լանկայում ռեկորդային քանակով հերոին է առգրավվել
Շրի Լանկայի մաքսային մարմինները հայտնել են, որ իրենց հաջողվել է առգրավել Հարավային Ասիայի պատմության մեջ հայտնաբերված հերոին թմրանյութի ամենախոշոր քանակը: Թմրանյութը հայտնաբերվել է Պակիստանից ուղարկված բեռնարկղերում, տեղեկացնում է BBC-ն:
Հայտնաբերված հերոինի ընդհանուր քանակը 250 կգ է կազմում: Առգրավված քանակության արժեքը գնահատվում է 19 մլն դոլար:
Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութը փաթեթավորվել էր քսանյութի տարաներում, որոնք նախատեսված էին Շրի Լանկայի և Եվրոպայի երկրների համար:
Թմրանյութի հայտնաբերումից քիչ անց ձերբակալվել են Շրի Լանկայի երեք քաղաքացի և մեկ պակիստանցի:










