Ֆլորիդայում հսկայական խխունջների դեմ կպայքարեն լաբրադորների օգնությամբ
Հսկայական Achatina fulica տեսակի խխունջներն արդեն մի քանի տարի կաթվածահար են անում ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչներին։ Դրանց չափերը երբեմն հասնում են առնետի մեծության, դրանք վերացնում են ոչ միայն գյուղատնտեսական ցանքատարածքները, այլև լրջորեն փչացնում տների արտաքին տեսքը՝ ուտելով սվաղը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Ֆլորիդայի գյուղատնտեսության վարչության աշխատակիցներին դրանց հայտնաբերման հարցում այսուհետ կօգնեն լաբրադոր ռետրիվերները։ Այս տեսակի խխունջներն ուժեղ հոտ են արձակում, ինչի շնորհիվ շները նրանց հեշտ են հայտնաբերում։
Մինչ աշխատանքի անցնելը, շները պետք է նախապատրաստական 3-ամսյա կուրս անցնեն։










