Աշխարհի 17 երկրում սկսվել է Սիրիայում խաղաղության համար աղոթքի շաբաթը

16:00 • 31.08.13

«Եկեղեցու օգնությունը դժբախտության պահին» կաթոլիկ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ աշխարհի 17 երկրում սկսվել է Սիրիայում խաղաղության համար աղոթքի շաբաթը, գրում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Վատիկանի Fides միսիոներական գործակալությունը։

 

Աղոթքի ակցիան ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերին, սակայն, հաշվի առնելով Սիրիայի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները, որոշվել է այն սկսել անհապաղ՝ խաղաղության աղոթքին ավելացնելով նաև հակամարտությանն այլ երկրների ռազմական միջամտության կանխման համար աղոթքը։

 

Աղոթքի շաբաթը կտևի մինչև սեպտեմբերի 6-ը։ Թե որ երկրներն են դրանք, չի նշվում։