Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

14:56 • 31.08.13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին, տեղեկացնում է :

 

1927թ. հենց այս օրն է մահացել հայ ազգային-ազատագրական շարժման վառ անհատականություններից մեկը՝ Անդրանիկ Օզանյանը։ Զորավարի շիրիմի մոտ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային–ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:

 

Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

Այնուհետ քաղաքապետն այցելել է նաև Անդրանիկ Օզանյանի թանգարան: