Քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի մասնագետները հեռանում են Դամասկոսից

09:20 • 31.08.13

Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման հանգամանքների հետաքննությամբ զբաղվող ՄԱԿ-ի փորձագետները շաբաթ օրն առավոտյան դուրս են եկել Դամասկոսի հյուրանոցից և, հավանաբար, արդեն լքում են երկիրը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Մասնագետների շարասյունը դուրս է եկել մայրուղի, որը տանում է հարևան Լիբանան:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Սիրիայի դեմ կարող են սկսվել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի անձնակազմը լքի Դամասկոսը:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում, ենթադրվում է, քիմիական զենք է կիրառվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 1.000 մարդ։