Սեպտեմբերի 1-ին ժամը 14.00-ին արի «Ծածկած շուկա». «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժում

12:17 • 01.09.13

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ որտեղ հիմնավորվում է «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման տարածած հաղորդագրությունից։

 


Պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով շարժումը ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 14.00-ից շարունակելու է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը:


Կոչ ենք անում քաղաքացիներին սեպտեմբերի 1-ի ժամը 14.00-ից ներկա լինել «Ծածկած շուկայի» մոտ: