Եգիպտոսի ոստիկանները բադի են «բերման ենթարկել»՝ լրտեսելու կասկածանքով

13:48 • 01.09.13

Եգիպտոսի ոստիկանությունը բերման է ենթարկել բավական անսովոր մի կասկածյալի, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ դա սովորական մի բադ է, որը ոստիկանական բաժանմունքում է հայտնվել լրտեսության կասկածանքով։

 

Բանն այն է, որ ոստիկանները թռչունի փետուրների մեջ տարօրինակ սարք են հայտնաբերել, որը, ըստ իրավապահների, գաղտնալսման համար կարող է օգտագործվել։

 

Սակայն չի բացառվում, որ թռչնի վրա ամրացված սարքն ունենա բացառապես բնապահպանական նշանակություն` նախատեսված լինելով բադի տեղաշարժին հետևելու համար։