Եմենում մահափորձ են կատարել երկրի վարչապետի դեմ
Եմենում մահափորձ են կատարել երկրի վարչապետ Մուհամմեդ Բասինդվայի դեմ: Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ITV News-ին:
Վարչապետի ավտոշարասյան վրա կրակել է դիպուկահարը: Բասինդվան կրակոցների արդյունքում չի տուժել: Նրան ուղեկցող մարդիկ նույնպես չեն տուժել:
Հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը աշխատանքից տուն վերադառնալիս է եղել։










