Ահաբեկչություն սիրիական գիտա-հետազոտական կենտրոնի մոտ. կան զոհեր
Դամասկոսում ահաբեկչություն է տեղի ունեցել Արդյունաբերության նախարարության գիտա-հետազոտական կենտրոնի մոտ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել նշված կառույցի մոտ, որը գտնվում է Էլ-Սումարիա թաղամասում:
Նշվում է, որ այդ օբյեկտը ռազմավարական նշանակություն ուներ, ահաբեկչության հետևանքով կան զոհեր և տուժածներ՝ աշխատակիցների և խաղաղ բնակչության շրջանում:










