Սիրիայի արտգործնախարարը սեպտեմբերի 9-ին կայցելի Մոսկվա

19:42 • 05.09.13

Սեպտեմբերի 9-ին նախատեսված է Սիրիայի արտգործնախարար և կառավարության ղեկավարի տեղակալ Վալիդ Մուալեմի այցը Մոսկվա, հայտնում է «Դոժդ» հ/տ-ն:


Մոսկվայում նա կհանդիպի ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:


Նախատեսվում են Սիրիայում և դրա շուրջը վերջին զարգացումների համակողմանի քննարկումներ:


ՌԴ-ի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ Մոսկվան առաջվա պես Սիրիայի ժողովրդի տառապանքների վերջը տեսնում է միայն քաղաքական կարգավորման միջոցով: