Պրահայում դպրոցի մոտ գտնվող աղբարկղում 15 մարդկային գանգ են հայտնաբերել
Պրահայում աղբարկղում հայտնաբերել են մարդու 15 գանգ, որոնք տեղադրված են եղել փայտե արկղում: Աղբարկղը գտնվում էր կրտսեր դպրոցի կողքին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ ոստիկանության տվյալների, մասունքների տարիքը և հնարավոր պատկանելությունը պարզելու համար հնէաբաններ են հրավիրվել:
Բոլոր գանգերը համարակալվել են: Նմանատիպ համար կա նաև ևս մեկ գանգի վրա, որը ավելի վաղ Պրահայի կենտրոնում հայտնաբերվել էր անտուն մարդու կողմից:
Ոստիկանությունը ենթադրում է, որ բոլոր գտնված գանգերը կարող էին գտնվել 1 մասնավոր հավաքածուում:










