Վլադիմիր Պուտինը խոստացել է Սիրիայի հարցը քննարկել G20-ի աշխատանքային ճաշի ժամանակ

18:25 • 05.09.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Սիրիայի խնդիրը G20 գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն աշխատանքային ճաշի ժամանակ, հայտնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:

 

«Առաջարկում եմ դա անել ճաշի ժամանակ, որպեսզի բոլոր հարցերը չխառնվեն միմյանց», - առաջարկել է Պուտինը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին կմասնակցի G20-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ աշխատանքային նախաճաշին: