Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ Պետդեպի՝ Կովկասյան հարցերի գրասենյակի տնօրենի հետ
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Ջոն Մարկ Պոմերշեյմի հետ: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Քննարկման ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի անվտանգությանն ու դրանում ԱՄՆ-ի մոտեցումներին, ինչպես նաև ԼՂՀ-ի ինքնիշխանությանը վերաբերող մի շարք հարցերի:










