Իրանի նախագահը պատրաստ է բանակցել միջուկային ծրագրի շուրջ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով։
Նախագահը վստահեցրել է, որ իսլամական պետության արտգործնախարարության ներկայացուցիչները պատրաստ են երկխոսություն սկսել օտարերկրյա տերությունների հետ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային հաջորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, Վիեննայում։










