Շրի-Լանկայում դիվահալածը մահացել է չար ոգուն քշելու արարողության ժամանակ

21:15 • 05.09.13

Լանկյան դիվահալածը մահացել է հինգշաբթի օրը այն բանից հետո, ինչ անհաջող է կատարել չար ոգիները քշելու արարողությունը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:


Տղամարդը կատու է զոհաբերել, ինչից հետո իրեն կենդանի թաղել է՝ հանդիսատեսներին խնդրելով, որպեսզի նրան ազատեն, երբ նա նշան տա: Գետնի տակից պետք է թուր երևար, որը կախարդը իր հետ «գերեզման» էր վերցրել: Սակայն նույնիսկ 3 ժամ հետո թուրը չի երևացել, ինչից հետո հանդիսատեսները որոշել են դուրս բերել տղամարդուն, ով արդեն կորցրել էր գիտակցությունը:


Տղամարդը հոսպիտալացվել էր, սակայն հիվանդանոց տեղափոխելու ժամանակ նա արդեն մահացած էր: Ըստ ոստիկանության, մահացածը տեղի դիվահալածն է՝ 32-ամյա Մակսի Կաստրոն:


Կաստրոյին հանձնարարված էր չար ոգիներին դուրս քշել ուսուցչուհու տնից: Շրի-Լանկայում շատերը հավատում են գերբնական ուժերին: